Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2 կգ 900 գր քաշով և 51 սմ հասակով: Հղիության ընթացքն ու ծննդաբերությունը նորմալ է ընթացել: Նման տարիքում այս ամենը բացառիկ երևույթ է: Ուշ տարիքում հղիանալը լի է վտանգներով: Սկսած վիժումից մինչև վաղաժամ ծննդաբերություն: Հղիության ընթացքում կինը եղել է լավագույն մասնագետի հսկողության տակ:
Միայն թե ափսոսում է այսքան կարևոր որոշումը շատ ուշ կայացնելու համար: Չի ցանկանում, որ իր ծննդաբերությունը բացառիկ երևույթ դիտվի, այն կարող է վարակիչ օրինակ լինել: Նորընծա մայրիկը մի ցանկություն էլ ունի, որ բոլոր կանայք մայրանան` նույնիսկ այս տարիքում: Խորթ ու տարօրինակ զգացողությունը հաճելի է: Միայն թե մտավախություն ունի: Գուցե՞ նաև մեղք է:Զինաիդան առաջին անգամ մայրության բերկրանքն ապրեց 52 տարեկանում: Երջանիկ ընտանիքի մոդելը կատարյալ դարձրեց առյուծ Մհերը: Նորաստեղծ ընտանիքի առաջնեկը Սասնա Էպոսի հերոսի անունն է կրում: 48 տարեկանում ամուսնություն, 52-ում` ծննդաբերություն: Թեկուզ ուշ, բայց աձնական երջանկությունը Զինաիդան գտել է:
Աղբյուրը` armnewstv.am